Ուրախ լուր բոլոր նրանց համար, ովքեր սիրում են բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգին կամ նրա վեպերը: 2014թ.-ին BBC-ին էկրանավորելու է Ռոուլինգի «Ազատ վայր» վեպը, որը գրվել է հատուկ մեծահասակների համար: Այն լույս է տեսել 2012 թ.-ին: Գրքի թեմաներն են քաղաքական ու սոցիալական խնդիրները, թմրամիջոցները, բռնությունը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, գրողն անձամբ է հայտարարել է, որ հիացած է հեռուստակորպորացիայի նախաձեռնությամբ ու մտադիր է սերտորեն համագործակցել դրա հեղինակների հետ, ինչպես վարվել է Հարրի Փոթերի մասին ֆիլմերի էկրանավորման ժամանակ:
Տիգրանուհի Թասլակյան