Ուկրաինայի Օդերևութաբանության գիտահետազոտական ինստիտուտի կլիմայական ուսումնասիրությունների եւ եղանակի կանխատեսումների բաժնի գիտնական օդերեւութաբանները կոչ են անում չվախենալ դեկտեմբերի 21-ի՝ աշխարհի վերջի մասին տարածված լուրերից: «Մենք չենք սպասում աշխարհի վերջին», – հայտարարել են նրանք, նշելով, որ տարածված լուրերը գնչուական կանխատեսումներ են, իսկ լուրջ գիտնականները նման անհեթեթ նորություններ չեն տարածում:
Գիտնականները հորդորել են մարդկանց չվախենալ եւ զգուշացրել, որ դեկտեմբերի 21-ին կլիմայական ոչ մի աղետ չեն սպասում:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ