Դեկտեմբերի 6-ին «ԱԻՖ»-ի մամուլի կենտրոնում տեղի կունենա «Հայաստան և Ռուսաստան. պատմության ընդհանուր էջերն առանց կարծրատիպերի» միջոցառումը: Գրում է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը:
Միջոցառման ժամանակ տեղի կունենա Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանի «Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920թթ.)» գրքի շնորհանդեսը:
Գիրքը առաջին համապարփակ գիտական վերլուծությունն է Հայաստանի Հանրապետության և բոլշևիկյան հեղափոխությունից հետո ձևավորված Ռուսաստանի պետական անձանց`Անտոն Դենիկինի, ծովակալ Ալեքսանդր Կոլչակի, Վլադիմիր Լենինի, հարաբերությունների մասին:
Միջոցառմանը ելույթ կունենան Կովկասագետների գիտական միության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր, ԵՊՀ-ի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ