Լրագրողները Տիգրան Պետրոսյանի տան դիմաց ցցված իրեն են սպասում: Երկրպագուները նրա ստորագրությունն են փորձում վերցնել: Նրա պատկերը հանդեսների առաջին էջերում է և նրա երիտասարդ դեմքը պատկերված է պլակատների վրա, որոնք զարդարում են պատերը: Գրում է «Ուոլ սթրիթ ջորնալը» թերթը` Հայաստանի շախմատի մասին պատրաստած նյութում:
28-ամյա տոկուն տղամարդը մարզիկ չէ և ոչ էլ կինոաստղ: Նա շախմատի գրոսմայստեր է, այս շախմատի վրա հաղթած երկրում: Գրում է թերթը:
Հայաստանում լավ շախմատիստ լինելը մեծ առավելություններ է տալիս: Լավագույն խաղացողներն ասում են, որ իրենք պայքարում են, որպեսզի բենզինի կամ ավտոկայանի փողը տան:
«Որոշ աղջիկներ հռհռում են, երբ ինձ տեսնում են փողոցներում, իսկ ոմանք ինձ նվերներ են տալիս», – ասում է 30-ամյա Լևոն Արոնյանը:
Կարդացեք նաև
Նյութի հեղինակը նաև այցելել է Հայաստանի դպրոցներ. «Ես ուզում եմ դառնալ աշխարհի չեմպիոն, գրոսմայստերն ինձ հերիք չէ», – ասել է 9-ամյա Երվանդ Դավթյանը` 15 րոպեից էլ պակաս ժամանակում շախմատում հաղթելով լրագրողին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ