Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զուրաբյանը՝ Մարտի 1-ին Շերիֆի ու Ծառուկյանի մասնակցության մասին. «Անկախ կուսակցական պատկանելությունից, բոլոր մարդիկ պետք է պատժվեն»

Դեկտեմբեր 04,2012 15:23

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր հրավիրած ասուլիսում անդրադառնալով Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իշխանության դիրքորոշման փոփոխությանը, ասաց, որ ԲՀԿ-ն մեծ դեր ունեցավ այդ հարցում. «Քանի որ ունի ոչ իշխանական խմբակցություններից բոլորից շատ մանդատներ, իրենց մասնակցությունը կարեւոր է: Մեկ հաղթանակ ենք երեկ արձանագրել՝ Մարտի 1-ի հանձաժողովի ստեղծման հարցը: Ինչու իշխանությունները գնացին նահանջի: Սա նահանջ է, որովհետեւ նրանք այդ թեման փակել էին: ԲՀԿ-ի աջակցությունն էր, որ Հանրապետականին դրդեց դրան: Առանց ԲՀԿ-ի միգուցե այդ հարցը չլուծվեր: Երբ ԲՀԿ-ն աջակցել է իշխանական ռեժիմին, մենք նրան քննադատել ենք: Հիմա եթե իշխանությանը չի աջակցում, բնականաբար, մեր պահվածքն էլ է փոխվում»:

Լրագրողները հիշեցրին, որ ԲՀԿ-ի շարքերում է շերիֆը՝ Գրիգոր Գրիգորյանը, որը Ներքին զորքերի հրամանատար էր, Գագիկ Ծառուկյանն էլ մասնակցություն ունեցել է, ԲՀԿ-ական մի շարք օլիգարխներ: Հարցին՝ ԲՀԿ-ն ըստ Ձեզ, որքանո՞՛վ է պատրաստ ձեզ հետ միասին բացահայտելու Մարտի 1-ի դեպքերը՝ նա պատասխանեց. «Խոսքը նրա մասին է, որ մենք իսկապես բացահայտենք քաղաքական պատասխանատվություն կրողներին: Եվ եթե ԲՀԿ-ն դրան աջակցում է, մենք դա միայն կարող ենք ողջունել: Եթե ձեր նշած անձը հանձնաժողովին ներկայացնի արժեքավոր տեղեկություններ, ինչը ես բացարձակապես չեմ կարող բացառել, ուրեմն դա ես միայն կողջունեմ»: Հարցին՝ ԲՀԿ-ն իրեն կպատժի՞՝ նա պատասխանեց. «Գիտեք ինչ, ի՞նչ է նշանակում պատժել: Դուք արդեն գիտե՞ք բացահայտումները ում են վերաբերվելու, նախապես արդեն որոշե՞լ եք: Անկախ կուսակցական պատկանելությունից, այո, բոլոր մարդիկ պետք է պատժվեն»:

Լրագրողների խաչաձեւ հարցերին՝ նախագահական ընտրությունների հետ կապված, որ սպասում եք ԲՀԿ-ի որոշմանը՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ոչ ոք ոչ մեկին չի սպասում: Իրականում գիտեք, որ մի քանի քաղաքական ուժեր բանակցություններ են անում՝ հնարավոր համագործակցության շուրջ: Սպասում ենք այդ բանակցությունների ավարտին, ես այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում: Ավանում եւ Գյումրիում ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ընտրություն գոյություն չունի: Կա կեղծարար մեքենա»:

Նա ասաց, որ քննարկում նախագահական ընտրությունների հետ կապված Կոնգրեսում չի եղել: Հրանտ Բագրատյանի առաջադրման հետ կապված նույնպես, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ որեւէ քննարկում չի եղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31