Դեկտեմբերի 10-ին Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում հանրահավաք-երթ կկազմակերպի` նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը:
«Դեկտեմբերի 10-ին` ժամը 13:00-ին, մենք մեր զինակիցներին և հասարակությանը հրավիրում ենք մասնակցելու մեր ամենամյա հանրահավաք-երթին»,- ասաց Զուրաբյանը:
Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ հանրահավաքին քաղաքական հարցեր ևս կքննարկվեն, Զուրաբյանը պատասխանեց, թե որևէ սահմանափակում չկա: