Անջելինա Ջոլին առաջիկա մի քանի տարիների ընթացքում հավանաբար կդադարի նկարահանվել կինոնկարներում: Այդ մասին նա հայտնել է Channel 4 News-ին տված հարցազրույցում: Հայտնի դերասանուհին ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին. «Կարծում եմ, ստիպված եմ լինելու հրաժարվել նկարահանումներից, երբ երեխաները դառնան դեռահաս: Չափազանց շատ գործ կա տանը»:
37-ամյա Ջոլին եւ նրա ապագա ամուսին Բրեդ Փիթն ունեն 6 երեխա՝ 6,7,8 տարեկան ու նաեւ 14 տարեկան երկվորյակներ”
«Ես կնկարահանվեմ մի քանի ֆիլմերում: Բախտս բերել է, որ այսպիսի աշխատանք ունեմ: Այն ինձ շատ է դուր գալիս, եւ եթե վաղն ամեն ինչ ավարտվի՝ ես երջանիկ կլինեմ տանը երեխաների հետ»:
Ու թեեւ Ջոլին պատրաստ է դադարեցնել իր կինոկարիերան, չի պատրաստվում հրաժարվել մարդասիրական գործունեությունից:
Կարդացեք նաև
Որպես ՄԱԿ-ի հատուկ բանագնաց՝ նա անցած շաբաթավերջին միացել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին, որպեսզի Channel 4 News-ին պատմի բրիտանական կառավարության համընդգրկուն ծրագրի մասին՝ ռազմական գործողությունների տարածքում բռնաբարությունների դեմ պայքարի մասին:
Ջոլին համարում է, որ ՄԱԿ-ում իր աշխատանքը մարդկանց համար ավելի օգտակար է, քան նկարահանումները կինոյում: