Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը դուրս է գալու ԲՀԿ-ի դե՞մ

Դեկտեմբեր 04,2012 14:45

ԱԺ կանոնակարգի համաձայն, ամեն խմբակցություն 1 անգամ իրավունք ունի հարցապնդում կատարել կառավարությանը: Դա հարցուպատասխանից տարբերվում է: Գրավոր հարց է, որը ուղարկվում է կառավարությանը: Կառավարությունը պարտավոր է 20 օրվա ժամկետում պատասխանել: Եթե խմբակցությունն անբավարար է համարում պատասխանը, կարող է հնչեցնել ԱԺ նիստում եւ դնել քվեարկության ԱԺ որոշման նախագիծ: Այսօր այդ մասին հրավիրած ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ասաց, որ իրենք դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ մենաշնորհների վերաբերյալ հարցապնդում. «Մենք համարում ենք, որ Հայաստանի տնտեսական զարգացմանը խոչընդոտում է այն մենաշնորհային համակարգը, որ ստեղծվել է այսօր եւ որը հովանավորվում է ՀՀ բարձրագույն իշխանության կողմից: Մենք մշակել ենք հակամենաշնորհային անհապաղ միջոցառումների ծրագիր: Մենք մենաշնորհների այդ փաթեթը վաղը դնելու ենք քվեարկության: Վաղը մենք կպարզենք, թե որ ուժերն են շահագրգռված մենաշնորհների պահպանումով եւ որ ուժերն են ջանքեր գործադրում այն վերացնելու համար:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ քանի որ ԲՀԿ-ում կան շատ գործարարներ, որոնք նույնպես ունեն մենաշնորհներ, Ձեր կարծիքով՝ ԲՀԿ-ն Ձեր հետ միասին կպայքարի՞ մենաշնորհների դեմ, եւ կոնկրետ ո՞ր ոլորտների մենաշնորհների դեմ եք պայքարելու, արդյոք այնտեղ ԲՀԿ-ականներն ունե՞ն մասնակցություն՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Մենք մենաշնորհների դեմ պայքարելու ենք սկզբունքորեն, անկախ նրանից, թե ով ինչ մենաշնորհ ունի: Խոսքը

սպառման ապրանքների շուկայում տիրող մենաշնորհների՝ բենզին, շաքար, ալյուր, ավիավառելիք, դեղորայք…այդ ոլորտների մասին է»:

Մեր դիտարկմանը, որ հիմնականում նշեցիք Սամվել Ալեքսանյանի բիզնեսները, նա պատասխանեց, որ ոչ միայն նրա. «ՀՀ իշխանությունները դուրս են մղել ձեռնարկատիրական խավին Հայաստանից՝ սպանելով մրցակցությունը: Ձեռարկատիրական խավը արտասահման է գնացել: Մենաշնորհատերերը ՀՀ իշխանությունների կատարյալ հովանավորումն ունեն, ընդհուպ մինչեւ ազգային արժույթը արհեստականորեն հզոր պահելու: Վաղը կտեսնենք քաղաքական ուժերի դիրքորոշումները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31