Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարինա Արեյան «Պոռնոգրաֆիկ նկարներում հենց այդ չինովնիկն է»

Դեկտեմբեր 04,2012 14:32

Դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արեյանի մայրը` Մարինա Արեյանը եւ Կարեն Արեյանի փաստաբան Կիմա Սարյանը այսօր «Հենարան» ակումբում խոսեցին Կարենի դեմ հարուցված քրեական գործի դատավճռից: Սարյանի փոխանցմամբ՝ «Կայացվեց վճիռ, ինչի հետ բացարձակ համաձայն չենք: Նա այս արարքում մեղավոր չէ: Գործով ձեռք բերված ապացույցները չապացուցեցին Կարենի մեղքը: Խախտվել է անմեղության կանխավարկածը, որը սահմանված է սահմանադրությամբ: Մենք համաձայն չենք, չենք լռելու եւ պայքարելու ենք մինչեւ վերջ»:

Տիկին Արեյանի փոխանցմամբ էլ, դատարանի որոշումը իր համար անսպասելի է եղել, մինչդեռ նա մտածում էր, որ սա այն գործն է, որտեղ ոչ թե հիմնվելու են ասեկոսեների՝ այլ կոնկրետ փաստերի վրա: «Ես իրավաբան չեմ ու չեմ խոսում իբրեւ վրդովված մայր, բայց ինչու չի զննվել Անժելայի համակարգիչը, փոխարենը զննվել է Կարենինը ու ոչինչ չի հայտնաբերվել: 11 ամիս դատավարություն է վարվել, փոխանակ ճիշտ գործով զբաղվել. բառիս բուն իմաստով կապիկություն է արվել: Այսօր ինչ որ մեկը հանգիստ քնած է, որովհետեւ նրա հետույքը ծածկվեց, սա ինչ որ չինովնիկի ձեռքի գործ է, Անժելան ոչինչ է, նա ինքնուրույն չէր կարող ինչ որ բան անել: Չինովնիկ է սարքել այս ամենը, որ խայտառակ չլինի: Գուցե նկարներում հենց այդ չինովնիկն է»,-ասաց տիկին Արեյանը:

Aravot.am-ի հարցին պատասխանելով էլ նշեց, որ ցավոք այդ չինովնիկին չի ճանաչում, իսկ ինչ վերաբերվում է դատարանի կաշառված լինելուն, ըստ նրա՝ «Չեմ կարծում, որ Անժելան այդքան կա: Համոզված եմ, որ դատավորը բոլորից լավ գիտի, որ Կարենն անմեղ է: Բայց քանի որ նրան ասել են, որ այսպիսի վճիռ պետք է լինի, բնականաբար, Կարենի համար գործից դուրս չէր գալու, գնար իրենց տանը նստեր»:

Տիկին Արեյանը նաեւ հավելեց, որ դատավորը հիմնվել է նախկին ցուցմունքների վրա, իսկ շատ վկաներ ասում են, որ քննիչն իրենց ահաբեկել է այդ ցուցմունքները տալուց, ասելով՝ «կտանեմ վարչություն ոսկորներդ կաղամ» :

Խայտառակ վճիռ է, համոզված է Կարեն Արեյանի մայրը. «Բայց ամեն ինչ այսպես չի վերջանալու, եթե նույնիսկ Կարենը նստի, ազատվելուց հետո էլ ես բողոքարկելու եմ մինչեւ Եվրոդատարան, այնտեղ էլ հո խնամի, քավոր սանիկ, կամ եղբոր տղայով առաջ չեն գնալու: Ես չեմ հոգնելու՝ իմ մինուճար որդու անմեղությունը ապացուցելով»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31