Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից ղեկավարվող «Բալասանյանների ընտանիք» հիմնադրամը երկու գյումրեցի անօթևան ընտանիքների հաճելի անակնկալ մատուցեց: Քաղաքի կենտրոնական մասի բազմաբնակարանային շենքերի երկու բնակարանների բանալիները, երեք երկկողմանի ծնողազուրկ և միայնակ երկու անչափահաս երեխաներ խնամող, շարքից դուրս եկած և խոնավ տնակներում բնակվող, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա ընտանիքներին տրամադրեց Գյումրու գարեջրի գործարանի սեփականատեր Միսակ Բալասանյանը: Ավելացնենք, որ ամանորյա տոների նախաշեմին Գյումրեցի անօթևան ընտանիքներին բնակարանների նվիրաբերումը Բալասանյանների կողմից վերածվել է ավանդույթի, որն ունի 5 տարվա պատմություն:
Նշենք նաև, որ բնակարանատեր դարձած ընտանիքների մասին ամիսներ առաջ «Շիրակ կենտրոնը» տեսանյութեր էր պատրաստել, որոնք հրապարակվել են ինչպես կազմակերպությանwww.shirakcentre.org, այնպես էլ հայաստանյան բազմաթիվ առաջատար էլեկտրոնային պարբերականներում: Բալասանյանների ընտանիքի կողմից հերթական բնակարանների նվիրաբերման և «Շիրակ կենտրոնի» տեսանյութերի շնորհիվ բնակարանատեր դարձած ընտանիքների մասին առավել մանրամասն պատմող տեսանյութը կհրապարակվի ավելի ուշ` ամանօրյա տոների նախաշեմին:
«Շիրակ կենտրոնի» ՀԿ