Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական համակարգի պատասխանատուները կարեւորեցին երրորդ կողմի կարծիքի առկայությունը

Դեկտեմբեր 04,2012 14:08

Այսօր կայացավ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) եւ ՀՀ փաստաբանների պալատը «ՀՀ սահմանադրական դատարան եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան երրորդ կողմի կարծիք (amicus curiae) ներկայացնելուն նպաստելու մասին» ծրագրի շրջանակներում կազմակերպված  «Երրորդ կողմի մասնակցությունը ներպետական եւ միջազգային դատավարություններում. Հայաստանում «amicus curiae» ներկայացնելու մշակույթը եւ զարգացումները» թեմայով քննարկումը, որին ներկա էին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը,  դատական իշխանության, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլք:

Հարությունյանը, կարեւորելով նմանատիպ միջոցառումների անցկացումը, իր խոսքում ասաց,  որ դատավարություններում երրորդ կողմի մասնակցությունը ոլորտում լուրջ բեկում կմտցնի:  «Վերջին տարիներին սերտացել է Սահմանադրական դատարանի եւ Փաստաբանների պալատի համագործակցությունը եւ դատարան մուտք գործած բոլոր գործերի պատճենները մենք ուղարկում ենք Փաստաբանների պալատ, որպեսզի դրանց վերաբերյալ նրանց եզրակացությունը լսենք, ինչը մեզ համար  շատ կարեւոր է»,-ասաց Հարությունյանը, հավելելով, որ փաստաբանական ինստիտուտի կայացումը հակակշիռ  է ու անպայման  պետք է դերակատարություն ունենա դատական համակարգում, վերափոխումների իրականացնելու գործում:

ՍԴ նախագահը նաեւ տեղեկացրեց, որ 2013 թվականի հուլիսի 3-5-ը Սահմանադրական դատարանը, Ազգային ժողովի հետ համատեղ, համաեվրոպական մեծ համաժողով է հրավիրելու՝ 2013-թվականի մայիսից Եվրոպայի խորհրդում Հայաստանի համանախագահ դառնալու առաջարկի հետ կապված, որին մասնակցելու են կառավարության, ՀՀ դատարանների ներկայացուցիչներ:

Զոհրաբյանի փոխանցմամբ էլ՝ դատավարություններում երրորդ կողմի կարծիքի նոր ձեւաչափը կնպաստի իրավունքի զարգացմանը, ըստ նրա՝ երրորդ կողմի կարծիքի ինստիտուտը  ներառված է միջազգային իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31