Լրահոս
Օրվա լրահոսը

Պետբյուջեն 752.6 միլիարդ դրամ եկամուտ է ունեցել, 751.1 միլիարդի էլ` ծախս

Դեկտեմբեր 04,2012 14:05

 Ներքին եւ արտաքին պարտքը աճել է: Այսօր Ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողներին հայտնեց նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների եւ վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը: Նա ներկայացրեց  այս տարվա  հունվար-հոկտեմբեր ամիսների բյուջեի կատարման ընթացքը: Տասը ամիսների ընթացքում  պետբյուջեի եկամուտները կազմել են 752.6 միլիարդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 751.1 միլիարդ դրամ, որոնք համապատասխանաբար` 80.9%-ով եւ 76.9 %-ով ապահովել են կառավարության տարեկան ծրագրի կատարումը: Արտաբյուջետային եկամուտները կազմել են 20.9 միլիարդ դրամ, իսկ ծախսերը` 16.4 միլիարդ: Առանց արտաբյուջետային միջոցների, պետբյուջեի եկամուտները կազմել են 731.7 միլիարդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետբյուջեի եկամուտներն աճել են 9.1 %-ով կամ 63 միլիարդ դրամով: Գայանե Զարգարյանը վստահեցրեց, որ պետբյուջեի եկամուտների 94.2 %-ը ձեւավորվել են հարկային եկամուտների, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Ֆիննախի մասնագետը վստահեցրեց, որ հարկային եկամուտների պլանը գերակատարվում է եւ մինչեւ տարեվերջ կհավաքագրվեն օրենքով նախատեսված հարկերի ծավալները:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31