Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հերթական նոր աղանդը Հայաստանում՝ Հոր և մոր եկեղեցի անվանմամբ

Դեկտեմբեր 04,2012 13:38

Հայաստանում հայտնվել է հերթական «օրինազանց»  կրոնական կազմակերպություն: Ի տարբերություն մյուս աղանդների, այս մեկը Հայաստան է եկել Չինաստանից: Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրին Միացյալ երիտասարդական լիգայից, նշելով, որ աղանդի կարկառուն քարոզիչները Հայաստանում ևս չինացիներ են, ովքեր, ըստ երևույթին լավ պատրաստված են եկել Հայաստան, քանզի հոգևորսությամբ են զբաղվում մաքուր հայերենով:

Այդ աղանդը կոչվում է «Հոր և Մոր» եկեղեցի:

Այս աղանդը հանդիսանում է չինական «Ֆալունգուն» աղանդի ճյուղը, որի գեր նպատակն է ազդեցություն ունենալ քաղաքական դաշտում:

«Այս ամենի «մեղավոր» հանդիսացող եվրոպական դիտորդական խմբերը հավանաբար չեն ցանկանա, որ չինական աղանդը կարողանա իր ուրույն տեղն ունենալ մեր երկրի քաղաքական և կրոնական դաշտում և մեր երկրի համապատասխան «մարմինները» արագ կարձագանքեն այս աղանդի դեմ»,- նշված է Լիգայի այսօր տարածած հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31