Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Հարությունյանն ուզում է Բագրատյանին հարցնել. «Դու չէի՞ր այս ամենի հեղինակը»

Դեկտեմբեր 04,2012 12:40

Այսօր Սփյուռքում ապրում են շատ մեծ թվով Հայաստանի քաղաքացիներ, ովքեր ընդամենը դոնորի դեր են կատարում մեր երկրի կյանքում։

– Երկիր չէինք, երբ ընդունեցինք Սահմանադրություն, ազգ էինք, որն ընդամենը ճանաչել էր իր ազգային խնդիրները։ Չհասցրեցինք դառնալ երկիր։ Խելոքներին շարքից հանեցին, ու իրենց խելքով ֆրանսիական ռեֆորմի մոդելը կիրառեցին մեր երկրում, քանդեցին գյուղը, սնանկացրին գյուղացուն։ Չստեղծվեց բարեփոխումների մեխանիզմ, որն էլ ծնեց կոռոպցիան։ Բագրատյանը այսօր շնչակտուր քննադատում է Ազգային ժողովի ամբիոնից, ուզում եմ հարցնել՝ դու չէի՞ր այս ամենի հեղինակը։ Հիմա, այդ ռեֆորմի հետեւանքով դրսում հայտնված Սփյուռքը պիտի մեծ համաժողով գումարի ու հայտարարի. «Եթե չփոխեք երկիրը, համահայկական ամենամյա մարաթոնից կոպեկ չեք ստանաե։ Սա է միակ ելքը։ Հավաքում տալիս են սրանց, որ ի՞նչ անեն, ավելի հարստանա՞ն։ Ընտրությունները ամենահեշտ բանն է, որ դուք պահանջում եք, Շուշան։ Կանեն, բայց կըքցեն ձեզ ու կմրոտեն Սփյուռքը։ Հայաստանյան էլիտան ինչու պիտի իր իշխանությունը տա ու դառնա կախյալ Սփյուռքից։

Ուզում եք ասել՝պետություն չի կառուցվել։ Կա ընդամենը իշխանություն, որն իրեն վերնախավ է համարում ու որոշումներ է կայացնում Սահմանադրության փոխարեն։

– Այո։ Պետությունն աշխատացնողը իշխանությունն է։ Իսկ դուք պետություն չունեցող ինչ որ իշխանությունից լուրջ բան եք ուզում։ Աշխարհն էլ մյուս կողմից, մեզնից կողմնորոշում է պահանջում։ Գերմանիան հստակ ասաց՝ կամ Ռուսաստան կամ Արեւմուտք։ Իսկ մեր դժբախտները դեռ պետություն չեն կառուցել, ոնց կողմնորոշվեն։

  Շուշան Ղազարյանի զրույցը սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանի հետ կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31