Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գազելագետի ցուցմունքները

Դեկտեմբեր 04,2012 12:27

Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ԱՄՆ-ում էլ են ընտրողներին մեքենաներով տանում ընտրատեղամասեր, ու ավելացրել՝ «Օբամայի ընտրություններին ընտրողները գնում էին Գազելներով»:

«ՉԻ» – Հասկանալի է, որ միկրոավտոբուսների եւ հատկապես Գազելների հարցում Գալուստ Սահակյանի հետ բանավիճելն անիմաստ է՝ այդ հարցում նա լուրջ փորձագետ է։ Բայց այնուամենայնիվ կհամարձակվենք ենթադրել, որ ամերիկացի ընտրողները հազիվ թե օգտվեին ռուսական արտադրության Գազելներից, մանավանդ՝ որ ԱՄՆ-ում Գազելներ չկան։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա խոսքն այն մասին չէ, Օբամայի ընտրությունների ժամանակ ինչ տրանսպորտային միջոցներից էին օգտվում ամերիկացի ընտրողները։ Խոսքն այն մասին է, որ ՀՀ օրենսդրությամբ ընտրողներին նման ծառայություններ մատուցելն արգելվում է, այսինքն՝ դա օրենքի խախտում է, եւ դրա համար որոշակի պատիժ է սահմանված։ Ու եթե Գալուստ Սահակյանը հպարտ-հպարտ հայտարարում է, թե իրենք իսկապես միկրոավտոբուսներով ընտրողներին հասցրել են տեղամասերը, պիտի գիտակցի, որ վաղ թե ուշ իր խոսքերը գնահատվելու են որպես ցուցմունքներ։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31