Լրահոս
Օրվա լրահոսը

Օքսֆորդ համալսարանի պրոֆեսոր. Կրեմլը ոչ մի խնդիր չունի Սարգսյանի հետ, ուրեմն ինչո՞ւ նրանք պետք է անցնեն ընդդիմության կողմը

Դեկտեմբեր 04,2012 12:13

Հատված Լոնդոնի Օքսֆորդ համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների բաժնի պրոֆեսոր Նեյլ Մաքֆարլեյնի հետ հարցազրույցից:

Անդրադառնանք Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին։ Ըստ Ձեզ՝ ո՞վ է ընտրությունների ֆավորիտը։

 

– Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն է ակնհայտ ֆավորիտը, որովհետև մյուս մեծ տղաները չեն մասնակցում, ինչո՞ւ նրանք չկան։

Մյուս հավանական թեկնածուներն են առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ

Ծառուկյանը, ովքեր, կարծես թե, ձգտում են համագործակցել։ Նրանցից ո՞վ կարող է իրական մրցակից դառնալ գործող նախագահին։

– Տեր-Պետրոսյանը չի ասել, որ մասնակցում է։ Որքան գիտեմ, նա ասել է, որ սպասում է, թե ինչ կասի Ծառուկյանը։ Եթե վերջինս դնի իր թեկնածությունը, ապա ինքը չի առաջադրվի։ Հարցն այն՝ է, թե արդյոք Ծառուկյանն ուզո՞ւմ է դնել իր թեկնածությունը։ Եվ, որքան գիտեմ, նա չի հայտարարել այդ

մասին։ ՝

Իսկ եթե Ծառուկյանն առաջադրի՞ իր թեկնածությունը։

– Այդ դեպքում շատ հետաքրքիր կլինի։ Բայց ինչո՞ւ նա պետք է ասի՝ այո։ Իհարկե հասկանում եմ, որ Հայաստանը և Վրաստանը շատ տարբեր են,

բայց, ինչպես գիտենք, Վրաստանում կան որոշ հարուստ մարդիկ, ովքեր հայտարարեցին, թե ուզում են մարտահրավեր նետել իշխանությանը։ Եվ ի՞նչ

տեղի ունեցավ, իշխանությունը պատասխանեց, նա սկսեց դժվարություններ ստեղծել այդ մարդու համար։ Նրանք դա արեցին Իվանիշվիլիի հետ։ Արդյոք

Ծառուկյանը ցանկանո՞ւմ է նույնն անել։

Ի դեպ, Ծառուկյանը նույնպես հարուստ է։

– Ես գիտեմ, դրա համար եմ ասում։

Այս համատեքստում՝ Ծառուկյանին, ինչպես Իվանիշվիլիին, հաճախ համարում են ռուսամետ գործիչ, իսկ նախագահ Սարգսյանը, որպես հակադրություն, համարվում է ավելի ցանկալի թեկնածու Արևմուտքի համար, քանի որ նա լավ հարաբերություններ ունի ԵՄի և ԱՄՆի հետ։ Ի՞նչ կարծիք ունեք նման տեսակետի մասին։

– Մենք գիտենք Սարգսյանին, մենք չգիտենք Ծառուկյանին։ Սա առաջին մեծ տարբերությունն է։ Մենք կարող ենք չհամաձայնել որոշ բաների հետ, որ Սարգսյանն անում է, բայց մենք կարող ենք կանխատեսել, թե նա ի՞նչ կանի։ Երբ գալիս է մեկ ուրիշը, դա մի փոքր լարվածություն է առաջացնում։ Երբ

եկավ Իվանիշվիլին, նրան ասացին «ահա, Իվանիշվիլին ռուսամետ է, քանի որ իր բոլոր փողերը ստեղծել է Ռուսաստանում», և, իհարկե, Սահակաշվիլին անընդհատ խոսում էր այդ մասին։ Բայց ինձ համար պարզ չէ, թե հայ քաղաքական գործչի համար ինչո՞ւ է վատ ռուսամետ լինելը։ Միգուցե դա

վատ է, միգուցե լավ է, բայց ինձ համար պարզ չէ։ Հայաստանը ռազմավարական սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, և պետք է պահպանի այդ հարաբերությունները։ Նրա մի կողմում Թուրքիան է, մյուս կողմում՝ Ադրբեջանը։ Այնպես որ, մեծ ընկերներ ունենալը վատ բան չէ։ Նկատի ունեմ՝ Սարզսյանը նույնպես լավ հարաբերություններ ունի ռուսների հետ։ Մենք ունենք որոշ մտահոգություններ Սարգսյանի վերաբերյալ, ունենք մտահոգություններ Ռուսաստանի և Ղարաբւսղի վերաբերյալ։ Բայց չեմ կարծում, որ շատերն են Արևմուտքում հետևում Հայաստանի ընտրական գործընթացին։ Երբ մենք ավելի մոտենանք, այդ ժամանակ ավելի մոտիկից կդիտարկենք։

Այսպիսով, Դուք կարծում եք, որ Կրեմլը կպաշտպանի՞ նախագահ Սարգսյանին։

– Կարծում եմ՝ սա լավ հարց է։ Եթե նայենք Ռուսաստանի տեսանկյունից, թե ի՞նչ են նրանք ուզում Հայաստանից… նրանք ուզում են պահպանել իրենց հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ Հայաստանը կարևոր է նրանց տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Նրանք այս առումով ոչ մի խնդիր չունեն Սարգսյանի հետ, ուրեմն ինչո՞ւ նրանք պետք է փոխեն իրենց միտքը: Ինչո՞ւ պետք է անցնեն ընդդիմության կողմը:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31