Բոլոր ժամանակների ամենասկանդալային բռնցքամարտիկ Մայք Թայսոնը խոստովանել է, որ մի անգամ տուն վերադառնալով, կնոջը՝ Ռոբին Գվինեսին, անկողնում բռնացրել է Բրեդ Փիթի հետ: Դա եղել է 80-ականների վերջին, երբ Մայքն ու Ռոբինը թեեւ ամուսնալուծվում էին, բայց շարունակում էին հաճախակի հանդիպել: «Այդ օրը Ռոբինին այցելեցի առանց նախազգուշացնելու եւ ինձ պարտված զգացի: Ահավոր զայրացել էի: Բայց… Բրեդը ողջ մնաց», – Թայսոնի խոսքերը մեջբերում է firstnews-ը՝ վկայակոչելով Գրեմ Բեսինգերի ռադիոշոուն:
Բրեդ Փիթը ժամանակին պատմել է Թայսոնի հետ միջադեպի մասին՝ ասելով, որ այդ օրն ինքն ապրել է կյանքի ամենասարսափելի պահը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ