Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտերնետում կարգուկանոնի հարցը` քննարկման թեմա

Դեկտեմբեր 04,2012 11:44

Երկուշաբթի օրը Դուբայում բացվեց ՄԱԿ-ի ենթակայությամբ գործող Էլեկտրահաղորդակցության միջազգային միության հրավիրած գիտաժողովը, որ շարունակվելու է մինչեւ դեկտեմբերի 14-ը: Դրան մասնակցում են շուրջ 200 երկրների ներկայացուցիչներ, իսկ քննարկման թեման ինտերնետում կարգուկանոն հաստատելու հարցն է:

Ակնկալվում է, որ քննարկման առանցքում է լինելու ինտերնետի վերահսկողությունը ՄԱԿ-ի այդ կառույցին փոխանցելու հարցը։ Թեեւ կոնկրետ առաջարկներ դեռ չեն բարձրաձայնվել, սակայն մամուլում հայտնված որոշ փաստաթղթերի նախագծեր մեծացնում են ազատ ինտերնետի կողմնակիցների անհանգստությունը։

Եվրամիությունը, Միացյալ Նահանգները եւ խոշոր ինտերնետ ընկերությունները ինտերնետի վերահսկողության գաղափարին խիստ դեմ են արտահայտվում։ Գաղափարին կողմ են Ռուսաստանը, Չինաստանը, Տաջիկստանը, Նիգերիան, Սիրիան. այս պետությունները առաջարկում են, որ ինտերնետի իրենց հատվածի վերահսկողության իրավասություն տրվի իրենց:

Փոփոխություններին դեմ են ոլորտի խոշոր ներկայացուցիչները, օրինակ` Google կորպորացիան, որը այս քայլը համարում է համացանցի գրաքննություն եւ ստորագրահավաք է սկսել նախաձեռնության դեմ:

Google-ի տվյալներով` գրաքննությունը ինտերնետում վերջին տարիներին արդեն իսկ ավելացել է: Աշխարհի 42 երկրներում ինտերնետում բովանդակության գրաքննություն կա, իսկ վերջին 2 տարիների ընթացում տարբեր երկրներ 19 նոր օրենքներ են ընդունել, որոնք սահմանափակում են ինտերնետում խոսքի ազատությունը:

Տաթեւիկ Լազարյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31