Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Հարությունյանին արգելում են 2 շաբաթով մեկնել ԱՄՆ՝ բուժման

Դեկտեմբեր 04,2012 11:35

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն անփոփոխ թողեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի խափանման միջոցըՙ հանրապետությունից չբացակայելու մասին, եւ մերժեց նախորդ դատական նիստին ներկայացված միջնորդությունը խափանման միջոցը փոխարինել գրավադրմամբ: Դատարանն իր մերժումը հիմնավորել է Հարությունյանին վերագրվող արարքի բնույթով եւ վտանգավորության աստիճանովՙ նշելով, թե բարձր է հավանականությունը, որ ընտրված խափանման միջոցը վերացնելու դեպքում Հարությունյանը կթաքնվի քրեական վարույթն իրականացնող մարմնից:

Մինչդեռ հանրապետությունից չբացակայելը բազմաթիվ անհարմարություններ է ստեղծում, քանի որ արդեն մեկ տարի Հարությունյանը չի կարողանում մեկնել ԱՄՆՙ իր բուժող բժշկի մոտ եւ ընդամենը երկու շաբաթով ուզում է մեկնել արտերկիրՙ բժշկական հետազոտման:

Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում Նարեկ Հարությունյանը մի քանի անգամ բացակայել է երկրից եւ վերադարձել, ոչ մի դատական նիստ նրա բացակայության հետեւանքով չի հետաձգվել:

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31