Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ սկսվեց Վահե Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Վ. Մանուկյանը աշխատել է ԱԺ իրավաբանական վարչությունում որպես գլխավոր մասնագետ: Ըստ մեղադրական եզրակացության, նա անցյալ տարվա դեկտեմբերին քաղաքացի Արմեն Խալոյանից գումար է պահանջել՝ նրա հարցերը (դատարաններում, իրավաբանական կառույցներում) կարգավորելու համար: Քաղաքացին խնդիր է ունեցել Չեխովի փողոցի շենքերից մեկի բնակարանը սեփականության իրավունքով գրանցելու համար: Նախաքննությունն իրականացրել է Ազգային անվտանգության ծառայությունը, որը, ըստ մեր աղբյուրի, Մանուկյանին $2000 տալու պահին բացահայտել էր:
Մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունից Հովսեփ Սարգսյանը: