Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի մեկ» հ/կ-ն երեկ տարածել է հայտարարություն

Դեկտեմբեր 04,2012 11:12

«Մարտի մեկ» հասարակական կազմակերպությունը երեկ տարածել է հայտարարություն՝ իր բողոքն արտահայտելով ԵՊՀ երաշխավորությամբ Հայոց պատմության դասագրքի լույսընծայման դեմ, որում ներառվել է նաեւ 2008թ. մարտիմեկյան դեմքերի մանրամասները. «Կատարելով իշխանությունների պատվերը եւ հաճոյանալով գործող վարչախմբին՝ ԵՊՀ պատմաբանները դեպքերը ներկայացրել են միակողմանի եւ աղավաղված։ Առանց որեւէ փաստարկված ապացույցի՝ գրքում անհիմն մեղադրանք է ներկայացված խաղաղ ցուցարարներին, նրանց ներկայացնելով որպես ջարդարարներ եւ թալանչիներ։ Չբավարարվելով այսքանով՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը եւ մյուս հեղինակները մեղադրել են նաեւ Մարտի 1-ի անմեղ զոհերին, գրելով, որ երկուստեք հրաձգություն է տեղի ունեցել, որի ընթացքում զոհվել է տասը հոգի»։ Հայտարարության հեղինակները պահանջել են բուհերից ետ կանչել նշված դասագիրքը եւ հրապարակավ ներողություն խնդրել Մարտի 1-ի զոհերի անունը արատավորելու փորձ կատարելու համար։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31