Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Ղազախստանի իշխող կուսակցությունները երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած «Եվրասիական ինտեգրացիա 21-րդ դարում» ֆորումի շրջանակներում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել։
Այս հուշագրի մասին երեկ տեղեկացրել են ռուսական ԶԼՄ-ները՝ պարզաբանելով, որ դրանով սահմանվում են միջկուսակցական համագործակցության հիմնական ձեւերը։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ադրբեջանականից՝ «Ենի Ազերբայջանը», ռուսաստանյանից՝ «Եդինայա Ռոսիան», իսկ ղազախական կողմից՝ «Նուր Օթան»-ը։ Հուշագիրն ընդունվելու է 2013-ի կեսերին: Մինչ այդ, դրա տեքստը պետք է հաստատեն չորս կուսակցությունների ղեկավար մարմինները:
«Հայկական ժամանակ»