Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ը շարունակվում է

Դեկտեմբեր 04,2012 10:36

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը երեկ հայտարարել է, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում պատռվեցին որոշ դիմակներ: Ուրիխանյանը չի տվել անուններ, սակայն ոզնուն էլ պարզ է, որ խոսքը ՀԱԿ անդամ, հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի մասին է, որը ՀՀԿ-ի հետ համաձայնեցրել և հետաձգել է իր հեղինակած օրինագիծը մեկ տարով: Այսպիսով, «Բարգավաճ Հայաստանը» «պատռում» է Գագիկ Ջհանգիրյանի դիմակը:

Փաստորեն, ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համագործակցությունը հասել է արդեն դիմակներ պատռելու փուլին: Իրականում այս փուլում պատռվում են ոչ թե ՀԱԿ-ի կամ ԲՀԿ-ի դիմակները, այլ նրանց, այսպես ասած, համագործակցության դիմակն ինքնին: Սակայն այստեղ, իհարկե, մի ցավալի բան է առկա, որն անցնում է բարոյական նորմերը: Մարտի 1-ի հարցը վերածվել է քաղաքական մանրադրամի, այն մե՛կ հայտնվում է օրակարգում, մե՛կ դուրս գալիս, դրա շուրջ պայմանավորվում են, հետո խախտում պայմանավորվածությունները, մե՛կ մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին, հետո Սերժ Սարգսյանին: Ու այնպիսի տպավորություն է, որ խոսքը մի իրադարձության մասին է, որտեղ մարդկային կյանքի կորուստ չի եղել: Մարտի 1-ին տասը մարդ է հեռացել կյանքից, իսկ քաղաքական ուժերը ինչ-որ պայմանավորվածությունների են գալիս, դրանք որակում հաղթանակ կամ պարտություն:

Կան հարցեր, որոնցում սկզբունքայնությունն ամեն ինչից վեր է: Մարտի 1-ն այդ հարցերից մեկն է, որովհետև այստեղ հասարակության և պետության խնդիրն է: Հետևաբար, այս հարցում պետք է առաջնորդող լինի միայն սկզբունքը: Երբ առաջնորդողը դառնում է քաղաքական հաշվարկը, ապա հռչակված նպատակները արդեն վերածվում են ընդամենը դատարկ խոսակցության: Եվ ըստ էության, Մարտի 1-ի հարցի շուրջ Հայաստանի քաղաքական դաշտը արդեն չորս տարի է զբաղված է դատարկ խոսակցությամբ և` ընդամենը ինքնարդարացման, ինքնամաքրման ջանքերով:

Իսկ սա նշանակում է, որ Մարտի 1-ը դեռ շարունակվում է: Բարեբախտաբար, նոր զոհեր չկան, բայց Մարտի 1-ը դեռ շարունակվում է, դեռ շարունակվում է բռնությունը հասարակության և պետության հանդեպ: Ու կշարունակվի այնքան, քանի դեռ ողբերգական այդ իրադարձությունը քաղաքական հաջողությունների և անհաջողությունների չափանիշ ու կռվախնձոր է դարձել:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31