Այս տարի գարնանը, երբ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն ցուցաբերելու նպատակով այցելեցին երկկողմանի ծնողազուրկ Ալավերդյանների ընտանիքին, նրանք ապրում էին իրենց ազգականներից մեկի տանը:
Այսօր մենք նրանց հանդիպեցինք Գյումրու «Ստրոմմաշինա» թաղամասի տնակային ավանում, որտեղ երրորդ ամիսն է` տնակ են վարձակալել: Նրացից փոքրը մանկուց հաշմանդամ է և մեծ քրոջ՝ 23-ամյա Վարդուհու խնամքի տակ է, իսկ միջնեկը` 20 ամյա Արսենը այս տարի ամռանն է վերադարձել զինվորական ծառայությունից: Տնակի վարձը վճարում են անչափահաս եղբոր երկկողմանի ծնողազրկության թոշակով: Այս ընտանիքը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չէ:
Այլ մանրամասներ` «Շիրակ կենտրոնի» տեսանյութում: