Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի բնակիչ, 44-ամյա Վարուժան Բոլորչյանը, վարելով «Մազդա» մակնիշի 255 ՍՏ 21 համարանիշի ավտոմեքենան, Ն. Տիգրանյան փողոցի 7-րդ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Կոմիտասի պողոտայի բնակիչ 5-ամյա Աննա Խաչատրյանին: Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վ. Բոլորչյանը աշխատում է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանման տարածք: