Այսօր Aravot.am-ը Գյումրու ՀԱԿ համակարգող, թիվ 35 ընտրատարածքի ԱԺ լրացուցիչ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե իր մրցակցին` «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ-ական Արման Սահակյանին սատարելու մասին հայտարարություն տարածած Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը իրո՞ք սատարեց նրան, դա որևէ կերպ զգացվե՞ց, թե՞ խոսք էր ասաց, անցավ-գնաց: «Անկեղծ ասեմ, սատարումը չեմ էլ զգացել, անկեղծ ասեմ Արման Սահակյանի փոխարեն կհրաժարվեի նման սատարումից, նման հայտարարությունից: Իմ ու Արմանի տարբերությունն այն է , որ ես ավելի լավ եմ ճանաչում քաղաքի մթնոլորտը, անձնավորություններին, նրանց աջակցելու կամ չաջակցելու հնարավորությունները կամ խոսքի արժեքը, խոսքի ընկալման արժեքը, դրա արձագանքները , ես բնականաբար ավելի լավ եմ ճանաչում Սամվել Բալասանյանին: Նրա հայտարարությունը ավելի շատ օգուտ տվեց ինձ» :
Մեր ճշգրտող այն հարցին, թե ինչպե՞ս օգուտ տվեց, ընտրողները, տեսնելով , որ Արման Սահակյանի կողքին Սամվել Բալասանյանն է կանգնած, գնացին, իրենց ձայները ձե՞զ տվեցին, Մուրադ Գրիգորյանը պատասխանեց. «Աժ ընտրությունները քաղաքական մրցակցություն էր տվյալ ընտրատարածքում ՀԱԿ և ՀՀԿ-ի միջև, իսկ Սամվել Բալասանյանի քաղաքական դիրքորոշումը համենայնդեպս ինձ համար հստակ չէ: Սամվել Բալասանյանը ի՞նչ դիրքորոշում ունի, ի՞նչ կուսակցություն է ներկայացնում, էս պահի համար մենակ չեմ ասում, ընդհանրապես վերջին 15-20 տարին իմ աչքի առաջ, չասեմ իմ ձեռքի տակով քաղաքական իրադարձություններ, դեմքեր ու դեպքեր են ացել, որոնք իմ հիշողության մեջ լավ պահպանված են»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև