Շաբաթ օրը Սերժ Սարգսյանը Եվրոպական հանձնաժողովի նախագահին հավաստիացրել է, որ փետրվարին անցկացվելիք նախագահի ընտրությունները կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին: «Կեսարի կինը կասկածից վերա, չէ՞, ես ոնց կարող եմ կասկածել նախագահին»,-ասում է ԲՀԿ պատգամավոր Լեւոն Խաչատրյանը։
ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Վարդան Օսկանյանը պատրաստ է սպասել, թե ընտրությունների օրն ինչպես է իր ասածների տակից դուրս գալու Սերժ Սարգսյանը. «Նախորդ ընտրությունները, համենայնդեպս, եթե օրինակ են ծառայելու, դա հույս չի ներշնչում»։
Վարդան Օսկանյանը չգիտի, թե Բարոզոյին տված հավաստիացումներից հետո Ավանում եւ Շիրակի մարզում տեղի ունեցած ընտրությունները որքանով էին ժողովրդավարական։ Գալուստ Սահակյանը տեղյակ է. «Մեր թեկնածուները 75-80 տոկոս ձայներ են վերցրել»։
Մանրամասները կարդացեք այստեղ: