Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահաշվարկի դիմումներ չեն եղել

Դեկտեմբեր 03,2012 18:52

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներ է նշանակել Ենոք Անդրեասյանին թիվ  3 ԸԸՀ-ում, Ռազմիկ Բաֆյանին` թիվ 5 ԸԸՀ-ում և Արմեն Մուրադյանին` թիվ  7 ԸԸՀ-ում:

Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն: Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ` 2012թ. դեկտեմբերի 2-ին թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում կայացած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

ԿԸՀ մամուլի ծառայություն

 

 

 

 

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31