Երեւանում ընթացող ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր մեր հավաքականի եւ հայ մարզասերների համար առայժմ միակ լուսավոր կետը 56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանի 17:11 հաշվով տարած ավելի քան վստահ հաղթանակն է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջոհոնգիր Դավիդովի նկատմամբ եւ պայքարը քառորդ եզրափակչում շարունակելու իրավունք նվաճելը:
Երեկոյան հերթում Հայաստանից ռինգ մտնելու է նաեւ 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ