Դեկտեմբերի 3-ը առավոտվանից անհաջող է սկսվել բռնցքամարտի աշխարհի երիտասարների առաջնության մասնակից Հայաստանի հավաքականի համար: Առավոտյան ԱԻԲԱ-ի բժիշկները, տեղեկանալով, որ մեր 52 կգ քաշային Նարեկ Մոքոյանն իրեն այնքան էլ լավ չի զգում, զննել են թոքերը եւ սպազմ հայտնաբերելով՝ ընդհանրապես արգելել են մասնակցել կշեռքի արարողությանը: Իսկ դա նշանակում է, որ Նարեկը չի մասնակցելու երեկոյան նշանակված իր մարտին, հետեւաբար, առանց պայքարի արդեն դուրս է մնացել մեդալների համար պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ