Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կարծիքը լսվել է

Դեկտեմբեր 03,2012 17:32

Քրեական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Ս.Խաչատրյանի նախագահությամբ այսօր արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտագնա նիստի ժամանակ լսվեց ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի եւ նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանի վերաքննիչ բողոքը:

Դատական նիստին մասնակցել է նաեւ ցմահ ազատազրկվածը:

Aravot.am-ի հետ զրույցում Մ.Ենոքյանի պաշտպանն ասաց, որ նիստը տեւել է 2,5 ժամ, ապա դատավորը որոշել է մերժել բողոքը: Պաշտպանն ասաց, որ իրենք պահանջել էին որպեսզի նոր երեւան եկած հանգամանքներով դատական վարույթ հարուցվի 1996թ. տեղի ունեցած Իոսիֆ Աղաջանովի սպանության գործով:

Այսօր Մհեր Ենոքյանը հայտնել է, որ սպանությունը տեղի է ունեցել կրոնական հողի վրա եւ այդ մասին ինքը տեղեկացրել է ինչպես Ամենայն հայոց կաթողիկոսին, այնպես էլ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին:

Ենոքյանը պահանջել էր նաեւ, որպես գնահատվեն ոստիկանների գործողությունները, որոնք կեղծ ապացույցներ են դրել իր գործում, ինչպես նաեւ վերանայվի մեղայականով Նոր Նորքի բաժին գնալու փաստը:

Պաշտպանն ասաց, որ դիմելու են ՀՀ վճռաբեկ դատարան:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31