Նովոսիբիրսկի օդանավակայանում գյուղատնտեսական վերահսկող մարմնի աշխատակիցները ուղևորների բեռների ստուգման ժամանակ չորս աղավնի են առգրավել, որոնք ժամանել էին առանց փաստաթղթերի: Գրում է «Ակադեմիա նովոստեյ» լրատվականը:
Վերահսկող մարմինների մամուլի ծառայությունից հայտնել են, որ աղավիներին հայտնաբերել են Երևանից ժամանած ուղևորի մոտ: Նրա մոտ բացակայում էին թռչունների համար անհրաժեշտ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը, ինչպես նաև ներմուծման թույլտվությունը:
«Հիվանդությունների ներթափանցման և տարածման հնարավորությունից, այդ թվում և’ կենդանիներին, և’ մարդկանց սպառնացող, խուսափելու նկատառումներով, թռչունների ներմուծումը ՌԴ տարածք արգելվել է: Աղավնիները տեղադրվել են կենդանիների պահման սենյակում և մոտակա չվերթով կարտաքսվեն այնտեղ, որտեղից եկել են», – ասված է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ