Բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության ռինգում Հայաստանը կես ժամվա ընթացքում երկու կորուստ տվեց: Գոռ Երիցյանից հետո հանսիսականի վերածվեց նաեւ 75 կգ քաշային Վարազդատ Հարոյանը: Չնայած հայ բռնցքամարտիկն առաջին ռաունդից հետո միավորների նվազագույն առավելություն ուներ հույն Պոլինեիկիս Ցանիկիդիսի նկատմամբ՝ 4:3, սակայն հաջորդ երկու ռաունդներում նախաձեռնությունը զիջեց մրցակցին, դրան գումարած՝ երկրորդ ռաունդում ռեֆերիից նկատողություն ստանալով: Հույն բռնցքամարտիկը մարտը շահեց 15:14 հաշվով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ