Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում քիչ առաջ հայաստանցի 64 կգ քաշային Գոռ Երիցյանը միավորների 6:10 տարբերությամբ զիջեց Կուբայի շատ ուժեղ դպրոցի ներկայացուցիչ Կեւին Բրաունին: Բայց ասել, թե մրցակիցը շատ ուժեղ էր հայ բռնցքամարտիկից, ճիշտ չի լինի: Ռինգում հավասար պայքար էր ընթանում ու մեր մարզիկը ոչնչով չէր զիջում մրցակցին, բացի ինքնավստահությունից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ