Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.30-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզում` Գյումրիի Ղանդիլյան 22 շենքի բնակարաններից մեկում առկա է ծխապատ գոտի և ներսում մահացած մարդ կա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ժամը 09.10-ի սահմաններում 26-րդ բնակարում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով:
Ննջասենյակում հայտաբերվել է 1957 թ. ծնված Արտուշ Մուրադյանի դին:
Կարդացեք նաև
Ջերմահարվել են ննջասենյակի պատերը` 16 քմ մակերեսով, մասամբ այրվել է գույքը:
ԱԻՆ