Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը Ջհանգիրյանի նման լավատես չէ

Դեկտեմբեր 03,2012 16:56

Հայ Ազգային Կոնգրեսն այսօր համաձայնության եկավ իշխանության հետ մարտի 1-ի դեպքերի քննության ժամանակավոր հանձնաժողովը ձեւավորել նախագահի ընտրություններից հետո:
«Հակառակ դեպքում հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տալու»,- բացատրում է ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։

ՀԱԿ-ական Լեւոն Զուրաբյանը չի հավատում հանրապետականների այն հավաստիացումներին, թե ընտրություններից հետո նրանք կողմ կքվեարկեն հանձնաժողովի ձեւավորմանը, բայց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր նիստերի դահլիճում վստահեցրեց, որ հարցը դրական լուծում կստանա. «Մեզ հաջողվեց կոտրել իշխանությունների դիմադրությունը մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման հարցում»։

Լեւոն Զուրաբյանը չի վախենում, որ ընտրություններից հետո հանրապետականը կարող է հրաժարվել իր խոստումից՝ կողմ քվեարկել մարտի 1-ի հանձնաժողովի ձեւավորմանը՝ Հովիկ Աբրահամյանն է խոստացել

«Հիմա, եթե իրենք դրժելու են իրենց խոսքը, որ տվել են ամբողջ հասարակության առջեւ, դրանով իրենք իրենց կվարկաբեկեն»,- ասաց նա։

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բացարձակապես ուրախ չէ դեպքերի այսպիսի զարգացման համար՝ ՀԱԿ-ը չպետք է համաձայնվեր իշխանության հետ

«Թողնել մեկ տարի եւ վստահ լինել, որ մեկ տարի հետո նույն իրավիճակը չի կրկնվի, ես որպես լուրջ փորձառություն ունեցող պատգամավոր այնքան լավատես չեմ, ինչպես փաստորեն պարոն Գագիկ Ջհանգիրյանն է»,- ասաց նա։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31