«Ադրբեջանը երբեք թույլ չի տա օգտագործել իր տարածքը երրորդ երկրների վրա հարձակման համար», – հայտարարել է ադրբեջանական արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը` մեկնաբանելով Sunday Times-ի տեղեկատվությունը։
Բրիտանական պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել է, որ Իսրայելը ծրագրում է պատերազմ սկսվելու դեպքում Ադրբեջանի տարածքում տեղակայված իսրայելական անօդաչու թռչող սարքերը օգտագործել Իրանի հրթիռային համակարգերին հարվածելու համար։
Դա, ըստ Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցչի, բացարձակապես անհեթեթ կարծիք է։ «Ադրբեջանը միշտ իրականացնում է բարիդրացիական քաղաքականություն եւ նշանակություն է տալիս իր հարեւանների հետ հարաբերություններին», – ասել է Աբդուլաեւը։
«Ազատություն» ռադիոկայան