Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանի պաշտպանի միջնորդությունը բավարարեցին

Դեկտեմբեր 03,2012 16:24

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանն ընդդեմ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի գործով նախնական դատական նիստն է տեղի ունեցել:

Հայցվորի պաշտպան Մհեր Արշակյանը դատարանին միջնորդեց գործով որպես վկա ներգրավվել ֆրանսիական «Նուվել դ՛Արմենի» ամսագրի թղթակից Սեդա Մավյանին: Հիշեցնենք, այս ամսագրին տված հարցազրույցում էր Ռ. Հայրապետյանը, ըստ հայցվոր կողմի, վիրավորել իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը:

Ռ. Հայրապետյանի պաշտպան Կարեն Պետրոսյանն էլ դատարանին միջնորդեց հետաձգել հայցվոր կողմի պաշտպանի միջնորդության քննարկումը եւ հայցվորի իրավապաշտպան Մհեր Արշակյանի լիազորությունները չճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց՝ հիմնավորելով, որ ներկայացուցիչը պատշաճ ձեւակերպված լիազորություն չունի: Ըստ նրա պարբերական բնույթի նման ծառայություններ կարող են մատուցել միայն փաստաբանները, իսկ Մ. Արշակյանը փաստաբան չէ:

Դատարանը բավարարեց պատասխանող կողմի միջնորդությունը ու նախնական նիստը նշանակեց դեկտեմբերի 19-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31