Դեկտեմբերի 2-ին Մոսկվայում կայացել է երգիչ Գառնիկ Սարգսյանի բարեգործական համերգը, որից ստացված ամբողջ գումարը կուղղվի սիրիահայերի օգնությանը: Գրում է «Կավկազսկի ուզել» պարբերականը:
Լիբանանում բնակվող Գառնիկ Սարգսյանը բարեգործական համերգներ է տալիս ամբողջ աշխարհով, որտեղ կա հայկական սփյուռք: Հայկական հայրենասիրական երգերի վարպետը Մոսկվայում առաջին անգամ էր ելույթ ունենում: Միջոցառումը կազմակերպել էր Մոսկվայի հայկական երիտասարդական «Համշեն» ասոցիացիան՝ «Ռուս-հայկական բարեկամություն» ընկերության աջակցությամբ:
Համերգին ելույթ են ունեցել նաև Ավրաամ Ռուսոն և «Թաքնված տաղանդ» նախագծի եզրափակչի մասնակից, դուդուկահար Արամ Ավետիքյանը:
Համերգի տոմսերն արժեին 800-4000 ռուբլի: Հազար հոգու համար նախատեսված համերգասրահը լեփ-լեցուն էր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ