Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է` Ջհանգիրյանը հավաստի տեղեկություններ ունի, որ նախագահը փոխվելու է. Հ. Խառատյան

Դեկտեմբեր 03,2012 15:25

Այսօր Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի  հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել մեկ տարով հետաձգել ՀԱԿ խորհրդարանական խմբակցության՝  Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկության քննարկումը: Նման առաջարկությամբ հանդես է եկել հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, իսկ ՀԱԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, առանց առարկությունների, համաձայնել է: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հարցին՝ ինչպե՞ս կբնորոշեք ՀԱԿ-ի նման գործելաոճը այն պարագայում, երբ իրենք բարձրացնում են հանձնաժողով ստեղծելու հարցը, մեղադրում են իշխանություններին մարտի 1-ի բացահայտման ձգձգումների մեջ և այսօր համաձայնության են գնում այդ նույն իշխանությունների հետ, հետևյալ կերպ պատասխանեց.

«Հնարավոր է` Ջհանգիրյանը հավաստի տեղեկություններ ունի, որ նախագահը փոխվելու է, և հույս ունի, որ 2013 թվականին  դա կարող է ազդել խնդրի դրական քննարկումների վրա:   Ամեն ինչ հնարավոր է»,-galatv.am-ի հետ զրույցում ասաց Խառատյանը:

«Բայց ընդհանրապես ՀԱԿ-ի խուսանավումները,  ՀԱԿ-ի պահվածքի սեթևեթանքը ԲՀԿ-ի հետ և այլն, սկզբունքորեն առաջացնում է հենց ձեր իսկ առաջադրած հարցերի վերաբերյալ տարակուսանքներ»,-ավելացրեց նա:

Խառատյանը նշեց նաև, որ ի սկզբանե ՀԱԿ-ի հանդեպ  մեծ վստահություն չի ունեցել, բայց վերջին 2 տարիներին ընդհանրապես ՀԱԿ-ի պահվածքը որևէ տրամաբանության չի ենթարկվում:

«Եվ ես գերադասում եմ ուղղակի մեկանաբնություններ չանել»,-պարզաբանեց Հրանուշ Խառատյանը:

 

Անի Շաբոյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31