Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով» պաշտպանի բացակայությունը անհարգելի համարվեց

Դեկտեմբեր 03,2012 15:15

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսի 17-ին բռնարարքի ենթարկված ռազմական բժիշկների եւ Վահե Ավետյանի մահվան գործով հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այս անգամ էլ պաշտպանական կողմից ամբաստանյալների պաշտպաններից երկուսն էին բացակայում՝ Արմեն Խաչատրյանն ու Երեմ Սարգսյանը:

Ա. Խաչատրյանից դատարանը նոյեմբերի 30-ին ստացել էր դիմում այն մասին, որ այսօր ժամը 13.30-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանում նախապես՝ նոյեմբերի 21-ի դատական նիստում որոշվել էր այսօրվա նիստի մասին: Խաչատրյանը խնդրել էր իր բացակայությունը համարել հարգելի եւ դատական նիստը նշանակել մեկ այլ հերթի:

Ի տարբերություն նրա, Երեմ Սարգսյանը ոչ միայն հղում էր արել այսօր նշանակված մեկ այլ քրգործով վերաքննիչ դատարանի նիստի մասին, այլ հղում էր արել անգամ Դատալեքս տեղեկատվական համակարգին՝ իր մասնակցելիք նիստի մասին:

Դատավոր Դ. Հարությունյանն ասաց, որ Դատալեքսով իսկապես նշանակված է եղել Ե. Սարգսյանի կողմից նշված նիստը, ուստի նրա բացակայությունը համարվեց հարգելի, իսկ Ա. Խաչատրյանինը՝ անհարգելի:

Դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 5-ին, քանի որ առանց պաշտպանների մասնակցության անհնար էր այն շարունակել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31