Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը խոսել է Թեհրանի և Երևանի միջև սերտ հարաբերությունների մասին և կոչ է արել ընդլայնել երկկողմ հարաբերությունները, հատկապես տնտեսական ոլորտում: Գրում է «Ֆարս» լրատվական գործակալությունը:
«Հաշվի առնելով մշակութային ընդհանրությունները և Իրանի հետ վաղեմի ու պատմական հարաբերությունները` Հայաստանը կարող է զարգացնել և ընդլայնել երկու երկների մշակութային և մտավոր շրջանակները», – ասել է Առաքելյանը կիրակի օրը Քերմանշահի նահանգապետ Ջալալ Մանկարսիի հետ հանդիպման ժամանակ:
Նա ասել է, որ Իրանը Հայաստանի 7-րդ ամենամեծ առևտրային գործընկերն է և հույս է հայտնել, որ Իրանի տարբեր պաշտոնյաների հետ իր հանդիպումները կհանգեցնեն երկու երկրների միջև կապերի և համագործակցության ընդլայնմանը և հետագա տնտեսական, առևտրային և մշակութային փոխհամագործակցության աճին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ