Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պոռնկությանը նպաստելու համար կինը դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման

Դեկտեմբեր 03,2012 14:39

Տավուշի մարզի Իջեւան քաղաքի 54-ամյա բնակիչներ Սարգյուլ Սիրեկանյանը եւ Կարինե Օթարյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով («Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը»): Այն պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Ամբաստանյալ Սարգյուլ Սիրեկանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2011 թվականից մինչեւ 2012 թվականի հունիս ամիսը Իջեւան քաղաքի Չըռչռ կոչվող տարածքում իր կողմից օգտագործվող ճաշարանի հաճախորդ տղամարդկանց համար հրավիրել է մարմնավաճառների:

Կարինե Օթարյանին մեղադրանք է առաջադրված, որ նա որպես ադմինիստրատոր աշխատելով Իջեւան քաղաքի սննդի եւ հանգստի կազմակերպման համալիրներից մեկում՝ հյուրանոցի սենյակները հաճախորդ տղամարդկանց հետ հանդիպելու, պոռնկությամբ զբաղվելու համար տրամադրել է մարմնավաճառներ Ա. Գրիգորյանին, Ա. Ղազարյանին, Ա. Խաչինյանին, Զ. Փարսադանյանին եւ Ա. Մկրտումյանին:

Ամբաստանյալ Սարգյուլ Սիրեկանյանը դատարանում պաշտպան չունի, Կարինե Օթարյանն օգտվում էր պաշտպանի ծառայություններից:

Նոյեմբերի 30-ին Սարգյուլ Սիրեկանյանի դատավարությունը հետաձգվել է, հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 10-ին: Նույն օրը կայացած նիստում դատախազ Վրեժ Առաքելյանը պահանջել է Կարինե Օթարյանին դատապարտել 3 տարվա ազատազրկման: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը եւ Կարինե Օթարյանին դատապարտել 4 տարվա պայմանական ազատազրկման:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31