Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրշիրիմյան կյանք. գերեզմանոցում լվացք են չորացնում (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 03,2012 18:21

Միայն Հայաստանում չէ, որ գերեզմանատներից կից ապրում եւ գերեզմանների շնորհիվ՝ իրենց ապրուստն են վաստակում բազմաթիվ մարդիկ: Սրա ապացույցն է բլոգեր zyalt-ի ֆոտոռեպորտաժը Մանիլայի հնագույն գերեզմանատներից մեկից: Դրա տարածքում մեռյալներից բացի, ապաստան են գտել տասնյակ հազարավոր կենդանի ֆիլիպինցիներ: Իսկական անդրշիրիմյան քաղաք է:
Այս գերեզմանոցում շատ հարգի են եգիպտական թեմաները:

 Ահա այս գերեզմանոցում նաեւ լվացք են չորացնում:

Մարդիկ նստում են գերեզմանների վրա:

Նրանք խնամում են գերեզմանները եւ դրա համար գումար են ստանում ննջեցյալների հարազատներից: Եվ գումարը ստանալու համար՝ նստում կամ պառկում են գերեզմաններին ու սպասում հանգուցյալների մերձավորներին:

Ոմանք ստիպված են լինում սպասել ամիսներով, ուստի իրենց շրջապատում են կենսապահովման անհրաժեշտ պարագաներով:

Եթե հարազատները չեն ցանկանում վճարել կամ դադարում են այցելել գերեզմանին՝ այն արագորեն բռնազավթվում է տեղի բնակիչների կողմից: Չե՞ս ուզում վճարել: Շատ լավ՝ ուրեմն, այն կդառնա խանութ կամ ավտոտնակ:

Եվ գերեզմանատունը վերածվում է քաղաքի: Այստեղ կան փողոցներ, տաքսիներ, ապրում են հարյուրավոր մարդիկ: Գերեզմանատունը սկսել են բնակեցնել 70 տարի առաջ: Այդ տարիներին գերեզմանատան հսկիչները որոշել են բնակվել իրենց «աշխատատեղին» ավելի մոտիկ, քանի որ այդ ժամանակ քաղաքում նորմալ բնակտարածք չկար: Ժամանակի ընթացքում նրանցից հետո այստեղ սկսեցին բնակվել նաեւ աղքատները, որոնք նույնպես չէին կարող այլ կերպ լուծել բնակարանի խնդիրը:

Այստեղ խաղում են երեխաներ, գնում դպրոց: Երեխաները փող են աշխատում՝ 50 պեսոյով տեղափոխելով դագաղները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31