Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Համմերի» հարվածից հետո հիվանդանոց տեղափոխված Նուբարաշենի բանտի պատասխանատու հերթապահը մահացավ

Դեկտեմբեր 03,2012 14:14

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Դավթյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է նոյեմբերի 28-ին՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ Ուջան գյուղի ճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ժամը 20:30-ի սահմաններում, նշված ճանապարհին բախվել էին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ 22-ամյա Շահվալադ Խլղաթյանի վարած «Համմեր» մակնիշի 22 ՍԼ 334 համարանիշի և Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ, 48-ամյա Անդրանիկ Խաչատրյանի վարած «Վազ 2121» մակնիշի 65 ԼՏ 510 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել էին Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ «Վազ 2121»-ի ուղևորներից 10-ամյա երեխան մահացել էր: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել էին, որ «Համմերը» Գյումրիից դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել հանդիպակաց գոտի և բախվել «Վազ 2121»-ին, իսկ հարվածն այնքան ուժգին էր եղել, որ «Համմերի» առջևի ձախ կողմի անվադողը պոկվել էր ավտոմեքենայից:

Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը 10-ամյա Արմեն Խաչատրյանն էր՝ Ներքին Սասնաշեն գյուղից: Իսկ վիրավորները նույն գյուղի բնակիչներ՝ վարորդ Ա. Խաչատրյանը և ուղևորներ 43-ամյա Թագուհի Համբարձումյանը, 42-ամյա Ազատ Խաչատրյանը և 30-ամյա Ելենա Կիրակոսյանը: Նշված անձինք եղել են «Վազ 2121»-ի ուղևորները: Հիվանդանոց են տեղափոխվել նաև «Համմեր» ավտոմեքենայի ուղևոր, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Հովհաննես Խլղաթյանը:

Վթարի վայր էին ժամանել Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Արթուր Արիստակեսյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Վթարի վայր էր ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շաբաթ օրը հիվանդանոցում մահացել է «Վազ 2121»-ի վարորդ, Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ 48ամյա Անդրանիկ Խաչատրյանը: Նա աշխատում էր է ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում՝ որպես պատասխանատու հերթապահ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31