Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

New Europe. «Ղարաբաղի հակամատությունը կարգավորելու Պատմական հնարավորություն»

Դեկտեմբեր 03,2012 14:03

Եվրամիությունը պատմական հնարավորություն ունի իր հարևան երկրների սառեցված հակամարտությունները կարգավորելու համար: Գրում է Եվրախորհրդարանի պատգամավոր Քրիստինա Օյուլանդը «Նյու Եուրոփ» թերթում:

Հեղինակը գրում է, որ լինելով էստոնացի` նա պատկերացնում է, թե ինչ բարդ է ավտորիտար երկրի մի մասը լինելուց հետո անցում կատարել եվրոպական անկախ պետության. «Մենք բախտավոր էինք, որ դրսից օգնություն էինք ստանում»:

Ըստ հեղինակի, այժմ նույն իրավիճակում է Հարավային Կովկասը: Այսպիսով, նա կարծում է, որ շատ բան կարելի է անել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու համար. «Իմ առաջարկն է` ոչ թե կողմերից որևէ մեկին պաշտպանել, այլ գալվանացնել ԵՄ-ին, որ փորձի ավելին անել հակամարտությունը կարգավորելու համար»:

Նա գրում է, որ եթե շարունակեն ոչ մի բան չանել, նա լայնածավալ պատերազմի իրական վտանգ է տեսնում, և որ ոչ մի բանն, ըստ էության, այն է, ինչ նրանք և միջազգային կառույցներն անում էին վերջին 20 տարիներին:

Նա նաև գրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը 20 տարի է աշխատում է հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ և այդ ընթացքում ոչ մի արդյունքի չի հասել. «Մենք պետք է ինչ-որ կտրուկ բան նախաձեռնենք, և իմ խորհուրդն է, որ ԵՄ-ին փոխարինի Ֆրանսիան որպես երեք համանախագահող երկրներից մեկը, որպեսզի նոր ազդեցություն և աշխուժություն մտցնի գործընթացում»:

Վերջում նա հիշեցնում է, որ Հարավային Իռլանդիայի խնդիրը դրսի աջակցությամբ կարգավորվեց. «Այժմ մենք ունենք նման հնարավորություններ և առաքելություն նույնն անելու Հարավային Կովկասում»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31