Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ցավոք սրտի, չկա Գեորգիսյանի նման մեկը, ով կկանգնի այսօրվա իշխանության դեմ». Այսօր Մովսես Գեորգիսյանի ծնունդն է

Դեկտեմբեր 03,2012 13:59

Այսօր  հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկի` Մովսես Գեորգիսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 51 տարեկան: Գեորգիսյանը ծնվել է Երևանում:

1979թ. Փետրվարի 18-ին Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ որդեգրվեց Հայաստանի պետականության վերականգնման, հայրենիքն անկախացման ազգային ազատագրական պայքարին ու դարձավ ընդհատակյա Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) երդվյալ անդամ:
Պետության կարևորագույն կառույցի` Ազգային բանակի ստեղծման անհրաժեշտության գիտակցումով, իր գաղափարակից ընկերների հետ ԱԻՄ-ի կառույցում կազմավորեց «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորումը: Ազգային ազատագրական պայքարի զարթոնք, անկախության վերականգման ու ինքնիշխանության կերտման անդադար պայքար, պատերազմի հաղթական ելքը կռվելու վճռական կեցվածք. սա է 1979-90թթ. Մովսես Գեորգիսյանի տասնամյա պայքարի նկարագիրը, հախուռն ու նպատակասլաց կյանքն ու գործունեությունը: 1990թ. հունվարի 19-ին, Մովսես Գեորգիսյանը ընկավ Երասխավանում, թշնամու գնդակից: Նա այդ ժամանակ ընդամենը 28 տարեկան էր:
Ոգու ազատության և անվարան մաքառումների բարձունք` ահա գրավականը, որ երախտապարտ հայ ժողովուրդը իր քաջորդուն որակեց որպես Ազգային Հերոս. կոչում, որ տարիներ անց` 1996 թ. պետականորեն ամրագրվեց որպես Հայաստանի Հանրապետության Օրենք` ՀՀ Ազգային հերոս:
«Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու». Մովսես Գեորգիսյանի այս թեւավոր խոսքը շարունակում է մինչ այսօր դաջված մնալ ցանկացած հայ երիտասարդի ուղեղում: Այս եզրակացմանը եկանք երիտասարդների շրջանում անցկացրած հարցման արդյունքում: Ի ուրախություն մեզ, նրանց մեծ մասը ճանաչում էր Ազգային հերոսին:
«Նրա նման մարդիկ մեզ այսօր շատ ենք պետք: Ցավոք չկա Գեորգիսյանի նման մեկը, ով կկանգնի այսօրվա իշխանության դեմ»,- ասաց երիտասարդ Վահանը: Նա հատուկ շեշտեց, որ ոչ մի կուսակցության չի պատկանում: «Առավոտ երիտասարդականի» հարցին, թե ինչու հենց ինքը չի փորձում Մովսես Գեորգիսյանի նման լինել, երիտասարդ տղան պատասխանեց. «Մեր օրերում դժվար է միայնակ ինչ որ լուրջ բանի հասնելը»:
Պատահեցին նաեւ աղջիկներ, ովքեր նույնպես լավատեղյակ էին Գեորգիսյանի մասին: Նրանցից մեկը խորհուրդ տվեց տղաներին, որպեսզի չխուսափեն բանակում ծառայելուց. «Եթե դա այդքան վատ բան լիներ, Մոնթեյի, Գեորգիսյանի նման մարդիկ չէին գնա»:

Արամ Արարատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31