Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հարցում՝ կառաջադրի՞ արդյոք իր թեկնածությունը Գագիկ Ծառուկյանը

Դեկտեմբեր 03,2012 13:52

Հուլիսի 11-ից մեր կայքում իրականացվում էր հարցում « Ժողովրդավարական երկի՞ր է արդյոք Հայաստանը»:

Հարցման 1,425 մասնակիցների գերակշիռ մասը՝ 48%-ը  բացասաբար է պատասխանել:

17%-ն ավելի արմատական պատասխան է տվել «Լիովին բռնապետական է»:

16%-ի կարծիքներն են համընկնում այն տեսակետին, որ Հայաստանի վերաբերյալ արտահայտվում է միջազգային շատ զեկույցներում, այն է, թե մեր երկիրը «մասամբ ազատ է»:

Հարցմանը մասնակցածների 10%-ը համարում է, թե Հայաստանը ավտորիտար երկիր է:

Եվ ամենաքիչ ձայներն է ստացել՝ 9%, այն պատասխանը, ըստ որի՝ մեր երկիրը ժողովրդավարական է:

Առաջարկում ենք մասնակցել ավելի կարճաժամկետ հարցման, որը յուրօրինակ կանխատեսման ձիրք է ենթադրում: Կանխատեսման արդյունքները հայտնի կդառնան առաջիկա 10 օրվա ընթացքում: Եվ այսպես՝ մասնակցեք մեր նոր հարցմանը, եւ հայտնեք Ձեր կարծիքը, թե ինչ պահվածք կդրսեւորի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31