Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին դատախազը լրագրողի գործով դատավարությունը համարեց պատվիրված

Դեկտեմբեր 03,2012 13:15

Կոտայքի մարզի դատախազության նախկին ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի և լրագրող Ռուբեն Գրդզելյանի դեմ գործով վերաքննիչ բողոքի քննությունն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց: Լրագրող Ռուբեն Գրդզելյանն իր պաշտպանի հետ դատարան չէր ներկայացել: Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 12-ին:

Նախկին դատախազ Մեսրոպ Մանրիկյանը այս գործով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը մեզ հետ զրույցում համարեց պատվիրված ու վստահեցրեց, որ Վերաքննիչ դատարանում էլ են վերեւից դատավորին ասելու`ինչ վճռի. «Դատարանը տարավ անհրաժեշտ պաշտպանություն հասկացողության, սահմանազանցում: Իբրեւ թե Գրդզելյանը պաշտպանվել է իմ հարվածներից, երբ քրեական նախաքննության ընթացքում նա ոչ մի անգամ չի ասել, որ իր գործողությունները կապված են պաշտպանության հետ: Գիտեմ դատարանի վրա ազդեցությունը, չգիտեք` ով է պատվիրատուն, ով է նրա բարեկամը: Այս դատարանը նույնն է անելու: Պատվիրված դատավարութուն է: Գիտեմ ` ինչ է լինելու, միայն, թե արագ լինի, որ հասցնեմ դիմել Վճռաբեկ եւ եվրոդատարան»:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Ռ. Գրդզելյանն անմեղ էր ճանաչվել, իսկ Ա. Մանրիկյանը տուգանվել էր 50.000 դրամով:

Նաեւ հիշեցնենք, որ Մեսրոպ Մանրիկյանի որդին` Ա. Մանրիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 12.05.2012թ. Երևանի Տ. Մեծի փողոց 36-րդ շենքի բակում դիտավորությամբ ձեռքով հարվածել է հոր` Մեսրոպ Մանրիկյանի հետ վիճաբանության մեջ մտած Ռուբեն Գրդզելյանի դեմքին, որի հետևանքով վերջինս ստացել է առողջությունը կարճատև քայքայող մարմնական վնասվածք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31