Լրահոս
Օրվա լրահոսը

14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունեցած 20-ամյա երիտասարդը դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման

Դեկտեմբեր 03,2012 12:47

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Սամվել Մարդանյան) նոյեմբերի 28-ին դռնբաց դատական նիստում ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով (18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ, որը պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը՝ երկու տարի ժամկետով) Բերդ քաղաքի 20-ամյա բնակիչ Ռոման Զաքարյանին դատապարտել է 6 ամսվա ազատազրկման:

Ռ. Զաքարյանը 2012թ. հոկտեմբերի սկզբներին ընկերություն անելու նպատակով ծանոթացել է Բերդի 14-ամյա բնակչուհի Գ. Հ.-ի հետ: Հոկտեմբերի 11-ին, երեկոյան ժամը 20-ի սահմանններում միմյանց հանդիպելով՝ նրանք գնացել են Բերդ քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզի մոտ, որի մուտքը, նորոգման աշխատանքների պատճառով, բաց է եղել:

Ռ. Զաքարյանը իմանալով հանդերձ, որ աղջիկն անչափահաս է՝ 14 տարեկան, վերջինիս համաձայնությամբ, առաջին հարկի նստարանների վրա սեռական հարաբերություն է ունեցել:

Մինչ դատաքննության սկսվելը, Ռ. Զաքարյանը խորհրդակցելով իր պաշտպանի հետ՝ հայտարարել է, որ համաձայն է առաջադրված մեղադրանքի հետ եւ դատարանին միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն:

Նշենք,որ Ռ. Զաքարյանը ունի միջնակարգ կրթություն, նախկինում դատված չէ, ամուսնացած չէ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31